English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Նոր փոփոխություններ Ֆեյսբուքում

Ահա և վերջապես նոր փոփոխություններ կատարվեցին ֆեյսբուքում նկարների հետ կապված: Ցուկենբերգը ՝ ֆեյսբուքը, վերջապես հրաժարվեց նկարների սև ինտերֆեյսից: Բացի այդ նաև մեծացել է նկարները դիտելու ՝ վահանակի չափսը, դառնալով 720-ից 960-ի:
Ինչու էր նախկինում ընտրված նման վատ տարբերակ, նման հայտնի սոցիալական ցանցի համար , անհասկանալի է: 
Երրորդ փոփոխությունը կապված է նկարների արագ բացվելու հետ: Նկարները դիտելու եղանակը նույն է մնացել, բայց ավելի է արագացել նրանց բացվելու արագությունը: Իսկ նկարը պահպանելու համար պետք է նախկինի նման ուղակի սեղմլ “Ներբեռնել” :
Բացի նկարներից փոփոխություններ են կատարվել նաև նորություններ ավելացնելու վահանակի հետ:
Այդ մասին տեղեկացվում էր դեռևս օգոստոսի 20-ին Ֆեյսբուքի պաշտոնական բլոգում:
Եվ ահա արդեն հայտնվեցին այդ փոփոխությունները և որոշեցի տեղեկացնել այդ մասին:
Շատ բան չի փոխվել, միայն ավելացվել են մի քանի նոր հավելումներ: Այդ մասին կարող եք տեղեկանալ ֆեյսբոք մտնելու ժամանակ, քանի որ այնտեղ ցուցադրվում են կատարված փոփոխությունները:Փոփոխություններից հետո այսպիսի ինտերֆեյս է ստացել նորությունների վահանակը՝
  1. Առաջին սեղմակը ավելացել է, որպեսզի նոր ստատուս ավելացնելիս նշեք նաև ընկերներին: Դա կարելի է կատարել հետևյալ կերպ՝ սեղմում եք այդ սեղմակի վրա և գրեք անունը հետևյալ կերպ՝ “@ Հայկ Գրիգորյան”: Այժմ կարող եք նաև ավելացնել բոլոր ընկերներին, այլ ոչ միայն նրանց , ում հետ հաճախակի եք շփվում:
  2. Երկրորդ սեղմակը՝  բնակավայր ավելացնելու սեղմակն է: Ինչպես օրինակ Twitter-ում: 
  3. Այս սեղմակով կարող եք ընտրել այն մարդկանց, ովքեր կարող են դիտել ավելացված ստատուսը: Նավել է «Ընկերների Ընկերներ» տարբերակը:
  4. Նկարներ ավելացնելու համար տեղադրվել մեկ ընդանհուր սեղմակ: Որի վրա սեղմելուց հետո ,պետք է միայն ընտրել ավելացնելու եղանակը:
Բացի այս նաև վերջերս տեղեկացա, թե ինչպես է որոշ օգտվողների մոտ վերադարձել հին չատը: Նրանց մոտ, ինչպես բոլորի մոտ փոփոխվել էր չատը, բայց վերջերս այն կրկին վերադարձել է նախկին տեսքին: Հավանաբար հաշվի է առնվել այն, որ շատ շատերը դժգոհ էին նոր չատից:
Ահա այն ամենը ինչ նկատել եմ այսօր: Հնարավոր է նոր փոփխություններ ևս կատարվել են, բայց ես դեռևս չեմ նկատել այդպիսինները: 
ArmReal.Ru

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 20:38. Պիտակ` , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Նոր փոփոխություններ Ֆեյսբուքում

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :