Թողարկվել է Google Chrome 28-ի ստաբիլ տարբերակը

Android-ի համար նախատեսված Google Chrome-ի բետա տարբերակը թարմացվել է և հասել 28-րդ ստաբիլ տարբերակին: Նոր տարբերակում ինչպես միշտ շտկվել են մի շարք թերություններ: Սակայն այս տարբերակում տեղի են ունեցել նաև երկու կարևոր փոփոխություններ, որոնք ավելի հարմարավետ են դարձնում բրաուզերի օգտագործումը:
Նախ և առաջ նշեմ, որ Google Translate-ի ֆունկցիան սկսել է ավելի ճշգրիտ աշխատել: Այսուհետ այլ լեզուներով կայքեր բացելիս վերևի հատվածում հայտնվում է այն և առաջարկում ավտոմատ թարգմանել կայքը:
Ինչպես արդեն տեղյակ են պլանշետներից օգտվողները, Google Chrome-ն կարելի էր օգտագործել ամբողջական էկրան ռեժիմով, այժմ այն հասանելի է նաև սմարթֆոններից օգտվողներին:
Chrome 28-ը կարելի է բեռնել Google Play-ից:

