English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Ապահովում ենք անվտանգությունը Facebook-ում

Իսկ դուք չեք սեղմու՞մ ձեր ընկերների Facebook-ի էջին տեղադրված վիդեոների և այլ հղումների վրա: Իհարկե սեղմում եք: Ավելին այդ հղումների մեջ է հենց այս սոցիալական ցանցի իմաստը: Եվ հաջախ դրանց վրա սեղմելուց հետո, օգտվողները հանդիպում են «likejacking» կոչվածին:
Իսկ ի՞նչ է դա: 
Likejacking -ը հատուկ հակեռների կողմից ստեղծված հնարք է, որի միջոցով նրանք ձեր Լայքի միջոցով ստանում են Լայքեր իրենց հղումների համար: 
Այսպես հաջախակի տեղի է ունենում այն ժամանակ, երբ դուք մկնիկի միջոցով սեղմում եք վիդեո-նվագարկիչների  վրա, բայց իրականում դա նվագարկիչ չի, այլ հատուկ iFrame կոդ է: Նվագարկչի վրա սեղմելուց հետո, այս կոդը ձեր անունից Like է անում անհայտ և կասկածելի հղման վրա:
Իհարկե, եթե այդ հղումները անվտանգ են (չնայած հաճելի երևույթ չի,երբ առանց ձեր իմանալու կատարվում է Like ձեր անունից) դա մի բան է, իսկ ի՞նչ անել, եթե դրանք իրենց մեջ պարունակում են վիրուսներ:
 Այդ մասին սկսել է հոգալ Symantec կազմակերպությունը, որը անտիվիրուս արտադրող լավագույն կազմակերպություններից է: Վերջինս իր թողարկած անտիվիրուսներում տեղադրել է երկու  անվճար ծառայություն, որոնք կապահովեն անվտանգ աշխատանքը Facebook-ում:Facebook-ի համար ստեղծված հատուկ անվճար հավելումը՝ Norton Safe Web ստուգում է Facebook-ում տեղադրվող նորությունները և կանխում վիրուսակիր հղումների մուտքը:Բացի այս հավելումը,  մուտք գործելով Facebook-ում Norton-ի պաշտոնական էջը, դուք կկարողանաք օգտվել երկրորդ հավելումից, որը ցույց է տալիս սոցիալական ցանցի ընդհանուր վտանգը:
  • Իսկ հիմա փոքրիկ հարց օգտվողներին՝:Ինչպիսի հավելումներ եք օգտագործում Likejacking-ի մուտքը Facebook կանխելու համար:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 20:53. Պիտակ` , , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Ապահովում ենք անվտանգությունը Facebook-ում

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :