English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Ինչպես փոխել բջջային հեախոսների .jar խաղերի էկրանի չափսը՝

Վերջին ժամանակներում գրեթե բոլորը տարված են հեռախոսայնի խաղերով:Խաղում են ինչպես տանը , այնպես ել դրսում ,երթուղայիներում և այլն: Եվ ահա, ես որոշեցի անդրադառնալ հեռախոսային խաղերին: Շատ են լինում դեպքեր ,երբ ցանկանում եք ինչ որ խաղ եք ցանկանում տեղադրել բջջային հեռախոսի մեջ , սակայն հանկարծ տեղադրելուց հետո խաղը լրիվ էկրանով չի բացվում և շատ անհարմար է խաղալ:
Փնտրում եք խաղի մեկ այլ տարբերակ և չեք գտնում : Ասեմ, որ ամենևին էլ կարիք չկա այլ տարբերակ փնտրելու: Քանի որ գոյություն ունի շատ հեշտ տարբերակ էկրանի չափսը փոխելու համար: Այժմ կատարենք քայլերը քայլ առ քայլ: Նախապես տեղեկացնեմ, որ ես քայլերը ցույց կտամ թե ինչեպս անել համակարգչի միջոցով: Եթե դժվարություն կառաջանա կտեղադրեմ նաև բջջային տարբերակը:
1. Նախ ներբեռնում ենք խաղը , որը ցանկանում եք տեղադրել հեռախոսի մեջ:(Իմ օրինակում վերձրել եմ  3D specnaz S60 .jar 176x208 խաղը)
2.Խաղը ներբեռնելուց հետո< ----------- .jar>այն ունի հետևյալ տեսքը: Այժմ անհրաժեշտ է , որպեսզի բացենք խաղը:Խաղը բացելու համար կա երկու տարբերակ Ա)առաջին տարբերակում մենք կարող ենք ուղակի խաղի անվան < ----------- .jar>մասը փոխում ենք (-----.rar)-ով,իսկ երկրորդ տարբերակի դեպքում կատարում եք հետևյալ քայլերը ՝1.մկնիկի աջ սեղմակը սեղմում ենք խաղի վրա,2.ընտրում ենք 7-Zip===>Open archive,և բացված պատուհանում կատարում ենք ներքոնշյալ կատարած քայլերը: (Տե՛ս նկարում 1.նկարում խաղի իսկական տարբերակն է ,իսկ 2.նկարում արդեն արխիվ դարձած խաղն է):
3.Արխիվը պատրաստելուց հետո մենք պետքե բացենք այն:Բացելուց հետո արխիվի մեջ կան բազմաթիվ ֆայլեր և թղթապանակներ, գտնում ենք МЕТА-INF թղթապանակը և բացում ենք:
4. МЕТА-INF թղթապանակը բացելուց հետո ,թղթապանակում կտեսնեք  МАNIFЕSТ.МF ֆայլը:Հենց այս ֆայլը և պարունակում է տեղեկություն խաղի մասին: Այս ֆայլը պետք է բացել Блокнот կամ մեկ այլ ծրագրի միջոցով:
5. МАNIFЕSТ.МF ֆայլը բացելուց հետո, պետք է ամենավերջում ավելացնել հետևյալ տողերը՝ Nokia-MIDlet-Original-Display-Size: 176,208, Nokia-MIDlet-Target-Display-Size: 240,320  և պահպանում ենք:Եվ վերջ խաղի էկրանի չափսը 176,208-ից փոխվեց -240,320-ի: Եթե ցանկանում եք այլ չափս տեղադրել պետք է ուղակի փոխել նշված թվերը ցանկալի չափսի թվերով:
Այս քայլերը կատարելուց հետո փակում ենք բոլոր բացված թղթապանակները և ֆայլերը: (-----.rar)-ը փոխարինում ենք< ----------- .jar> և տեղադրում ենք հեռախոսի մեջ ու վայելում ենք խաղը:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 20:32. Պիտակ` , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Ինչպես փոխել բջջային հեախոսների .jar խաղերի էկրանի չափսը՝

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :