English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Անվճար և օգտակար վեբ-ծրագրեր

Այսօր ձեզ կներկայացնեմ 9-ը տարբեր Վեբ-ծրագրեր, որոնք, համոզված, եմ շատ-շատ վեբ-ծրագրավորողներ օգտագործում են  ամեն օր:Այս ծրագրերը չունեն ոչ մի պահանջարկ, ամբողջությամբ անվճար են, օգտագործվում են շատ հեշտ և նույնիսկ գրանցում չեն պահանջում: Ձեզ եմ ներկայացնում ոչ այնքան տարածված վեբ-ծրագրեր, որոնք իրականում շատ մեծ հնարավորություններ են տալիս:Խորհուրդ եմ տալիս դիտել բոլորը  վեբ-ծրագրերը և համոզվել:
Free login to any site

Այս կայքը ստեղծվել է այն բանի համար, որպեսզի օգնի Ձեզ ժամանակ խնայել տարբեր կայքեր գրանցվելու ժամանակ: Այսուհետ ստիպված չեք լինի ամեն անգամ հիշել ձեր գաղտնաբառը և ծածկանունը, քանզի այստեղ կարող եք դրանք պահպանել և օգտագործել յուրաքանչյուր գրանցման համար:
Mailto Encoder
Այս ծրագրի միջոցով կարող եք պաշտպանել ձեր Էլ-փոստը սպամներից, միայն մնում է այս կայքի օգնությամբ կոդավորել էլ-փոստի հասցեն և օգտագործել այդ կոդը:


Temporary Inbox

Այս կայքը նման է պահեստային էլ-փոստի, որը նույնիսկ գրանցում չի պահանջում: Այս կերպ կարող եք խուսափել սպամից: Գրնցման ժամանակ այս կայքը օգտագործեք, որպես էլ-փոստ և սպամերները չեն կարողանա այլևս սպամ ուղարկել ձեզ:
Tweet Blocker
Անվճար ծառայություն Twitter-ից օգտվողների և ծրագրավորողների համար: Կայքը նման է ֆիլտրի, որը ֆիլտրում է բոլոր սպամները:


Ta-da List

Փոքրիկ ծրագիր, որի միջոցով կարելի է կազմել այն բաների ցուցակը, որոնք պատրաստվում եք անել: Ամբողջությամբ անվճար ծառայություն է, որի միջոցով պատրաստված ցուցակները կարող եք ուղարկել նաև ձեր ընկերներին:
Friendpaste

Հետաքրքիր վեբ-ծրագիր, որի միջոցով արագ կարող եք պատճենել և տեղադրել կոդեր, բաղադրատոմսեր կամ ինչ-որ այլ բան, որից հետո դուք կստանաք հղումը, որը կարող եք ուղարկել ձեր ընկերներին: 
Cozi

Հիանալի ծրագիր է ընտանեկան բիզնես ունեցող մարդկանց համար: Նրանք կարող են կազմել իրենց կարևոր գործերի ցուցակը և այն ուղղարկել միմյանց, այսպիսով մշտական կապ պահպանելով միմյանց հետ:
EmailTheWeb

Հավանաբար միակ վեբ-ծառայությունն է , որը թույլ է տալիս ցանկացած վեբ-կայքի հասցե  ուղարկել ինչ-որ մեկի էլ-փոստին: Այն ուղարկում է նշված վեբ-կայքը ֆլեշ տարբերակով:
Whisper Bot

Այս կայքում կարող եք նշումներ կատարել օրվա հետ կապված: Այս կայքի միջոցով կարող եք ինֆորմացիաներով փոխանակվել ընկերների հետ, որը ավելի հարմարավետ է, քանի էլ-փոստով շփումը:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 18:57. Պիտակ` , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Անվճար և օգտակար վեբ-ծրագրեր

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :