English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Հայաստան-Մակեդոնիա: EURO 2012

Հայաստան - Մակեդոնիա
Արդեն բավական երկար ժամանակ է ինչ խոսվում է Հայաստան-Մակեդոնիա խաղի մասին: Գնալով ավելի ու ավելի է մեծանում հետաքրքրությունը խաղի հանդեպ և ահա այդքան սպասված խաղին մնացել է ընդամենը 1 օր: Այդ իսկ պատճառով որոշեցի մի փոքրիկ նյութ պատրաստել խաղի մասին և ձեզ ներկայացնել հատուկ այս խաղին նվիրված մի քանի նկար:
Բոլորը, այդ թվում նաև բուկմեյկերները ավելի շատ հավատում են մեր հավաքականի հաղթանակին: Հայաստանի հավաքականը  վերջին հանդիպումներում ցույց տված գեղեցիկ ֆուտբոլի շնորհիվ կարողացավ ապացուցել, որ ունակ է հաղթանակներ տանելու: Սլովակիայի հզոր հավաքականին ջախջախելուց հետո, մեր ազգային հավաքականը լավ հնարավորություն  է ստացել հաջորդ փուլ դուրս գալու համար: Եվս երկու հաղթանակ և դա արդեն իրականություն կլինի: 
                     Վիջակագրություն
Մեր ազգային հավաքկանաը Մակեդոնիայի ազգային հավաքկանի հետ հանդիպել է 5 անգամ: Այդ խաղերից 2-ում գրանցվել է ոչ-ոքի, 2 անգամ հաղթել է Մակեդոնիան և 1 անգամ հաջողության են հասել մեր տղաները: Հուսանք, որ 6-րդ հանդիպումը կավարտվի մեր համար շատ ցանկալի հաղթանակով:
Երկու հավաքականների միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2010թ սեպտեմբեր ամսին: Հանդիպումը շատ դիտարժան ստացվեց: Մեր հավաքկականը շատ լավ էր սկսել հանդիպումը և հաղթում էր 2:1 հաշվով: Սակայն հանդիպման վերջին 95-րդ՝ րոպեին տեղի ունեցավ անսպասելին: Արարատ Առաքելյանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում և մրցավարը 11 մետրանոց նշանակեց մեր դարպասին: Մակեդոնացիենրը հավասարեցրին հաշիվը և խաղը ավարտվեց 2:2 հաշով: Ցավալի ոչ-ոքի, բայց ինչպես երեկ հայտարարեց մեր հավաքականի առաջատար՝ Հենիրխ Մխիթարյանը, պետք չի ողբերգություն սարգել այդ ոչ-ոքին և ամեն ինչ դեռ առջևում է:
Դե ինչ եկեք հաջողություն մաղթենք մեր հավաքկանաին և սպասենք նոր հաղթանակների:
Գործակիցներ
Тото բուկմեյկերական գրասենյակը հետևյալ գործակիցներն է տվել`
Հայաստանի հաղթանակ 1.7 գործակից
Ոչ-ոքի 3.65 գործակից Մակեդոնիայի հաղթանակ 5
Ռուսական ամենահայտնի բուկմեյկերներից մեկը Լeonbets.com սահմանել է հետևյալ գործակիցները՝
Հայաստանի հաղթանակ 1.64 գործակից Ոչ-ոքի 3.47 գործակից Մակեդոնիայի հաղթանակ 4.96
Հիշեցնեմ, որ խաղը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 15:48. Պիտակ` , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Հայաստան-Մակեդոնիա: EURO 2012

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :