English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Ինչպես փոխել Google+-ի URL հասցեն

Հավանաբար նկատել եք, որ Facebook սոցիալական կայքում, էջի հղումը շատ հեշտ է հիշվում: Facebook -ում հղումների մեծ մասը կազմված է հիմնական Facebook -ի դոմեյնից և օգտվողի ծածկանունից կամ մեկ այլ հետաքրքիր բառից: Այս ամենը ստեղծվել է այն պատճառով, որպեսզի մարդկանց գտնելու համար մեծ ժամանակ չծախսվի: Սակայն մի քիչ այլ է դեպքը Google+-ում: Google+-ի ծրագրավորողները հնարավորություն չեն տվել օգտվողներին փոխել իրենց հղումը և հղման մի մասը կազմված է ID համարից, որը բավականին երկար է և դժվար է հիշվում:
Բայց այս ամենի համար կա շատ հեշտ լուծում: Գոյություն ունեն մի շարք կայքեր, որոնք հնարավորություն են տալիս փակել ID համարը:
Այսօր ձեզ կներկայացնեմ 4 լավագույն կայքերը:
GplusTo
GplusTo անվճար վեբ-կայք է, որը թույլ է տալիս փոխել ID համարը, ձեր ծածկանունի հետ: Միայն պետք է համապատասխան վանդակում մուտքագրել G+ էջի հղումը և վերջ:

ToplUs
ToplUs-ը աշխատում է նույն եղանակով, ինչպես որ GplusTo-ն: Այստեղ ևս օգտագործվում է Google+-ում գործող ծածկանունը: Հետագայում ստանում եք հարմարավետ և փոքրիկ հղում, որը կարող եք օգտագործել G+-ում:

PlusLy
PlusLy – ամենահարմարավետ և հեշտ օգտագործվող կայքերից է, որը կարելի է օգտագործել Google+-ի ID համարը փակելու համար:.

G+Nick
G+Nick-ի միջոցով դուք ստանում եք հակիրճ մի հղում, որը կարող եք օգտագործել և հեշտ հիշել: Երբ լրացնում եք Your Nick Name և Google+ID վանդակները կայքը ձեր ID համարը փոխարինում է Your Nick Name վանդակում գրած բառի հետ:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 22:18. Պիտակ` , , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Ինչպես փոխել Google+-ի URL հասցեն

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :