English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Videodropper-ի օգնությամբ ներբեռնեք վիդեոնր YouTube -ից


Մի երկու խոսք Dropbox -ի մասին: Dropbox -ը մի համակարգ է, որտեղ կարող եք պահպանել ձեր ֆայլերը: Այս համակարգի միջոցով կարելի է կապ հաստատել, օրինակ՝ տնային համակարգչի ֆայլերի և աշխատանքային համակարգչի ֆայլերի միջև:
Սկզբի համար այս ծառայության մասին այսքանը:
Իսկ այժմ խոսեմ Dropbox -ի մեկ այլ ծառայության մասին, որը կոչվում է՝ Videodropper: Այս ծառայության միջոցով դուք կարող եք YouTube -ի ցանկացած վիդեո պահպանել ձեր Dropbox պահոցում: Նշեմ մեկ առանձնահատկությունը, որով Videodropper-ը տարբերվում է մնացած ծառայություններից: Վիդեոն պահոց տեղափոխելու համար, անհրաժեշտ չի լինի նախ ներբեռնել վիդեոն համակարգիչ, ապա վերբեռնել պահոց, այլ այս քայլերը Videodropper-ը կանի ձեր փոխարեն: 
Նշեմ նաև, որ Dropbox կարող եք այցելել ինչպես համակարգչից, այնպես էլ բջջային հեռախոսից:
Videodropper-ը շատ հեշտ է օգտագործվում, միայն պետք է Dropbox -ին միացնել Videodropper-ը և վերջ:




Եվ այս քայլից հետո, առանց որևէ խնդիր ունենալու դուք կարող եք ներբեռնել վիդեոները Youtube-ից հենց ձեր Dropbox պահոց: Ֆայլերը այնտեղ կպահպանվեն FLV ֆորմատով, բայց դուք կարող եք նաև ընտրել MP4 ֆորմատը, իսկ "Optimize for iPhone / IPod Touch (Beta)" կոճակը սեղմելուց հետո կներբեռնվի iPhone / IPod Touch-ի համար նախատեսված վիդեոն:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 21:44. Պիտակ` , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Videodropper-ի օգնությամբ ներբեռնեք վիդեոնր YouTube -ից

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :