English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Ինչու՞ նամակիս չես պատասխանում


Քեզ որ տեսա՝ հեռվից անցնելիս,
Սերն հյուրընկալեց իմ դժբախտ սրտիս,
Դու խաղաղեցրիր փոթորկվող միտքս,
Ու թաքուն սիրեց քեզ խռով հոգիս:

Ես քո հայացքն այնքան էի սիրում,
Ինչպես Աքիլլեսն իր փառքն էր տենչում,
Ինչպես Հադեսը Զևսին էր ատում.
Իսկ Տիգրան Մեծը՝ երկիրը տիրում:

Եվ խոստովանել քեզ որոշեցի,
Ու սերս պատմող նամակ գրեցի,
Հոգուս մտքերը քեզ նվիրեցի,
Սրտիս դռները քո դեմ բացեցի:

Բանաստեղծ դարձա սիրո թովչանքից,
Խելագար դարձա ես քո պատկերից,
Աներկյուղ դարձա ես ահ ու մահից, 
Եվ անէացա սիրո գգվանքից:

Նամակս բացվեց քո նուրբ ձեռքերում,
Եվ ժպիտ ցոլաց քո անուշ դեմքում.
Փայլեցին աչքերդ՝ ինչպես երկնքում
Անթիվ-անհամար աստղերն են փայլում:

Սակայն այդպես էլ չկար պատասխան,
Կամ այո, կամ ոչ կամ էլ հարցական:
Եվ ահա նորից գրիչն եմ վերցնում,
Եվ քեզ ես նորից նամակ եմ գրում, 

Ու սրտատրոփ՝ քեզ եմ հարցնում.
-Ինչու՞ նամակիս չես պատասխանում:
Արման Ավետիսյան

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 17:40. Պիտակ` , , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Ինչու՞ նամակիս չես պատասխանում

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :