English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Արդեն հասանելի է Gmail-ի նոր ինտերֆեյսը

Արդեն հասանելի է Gmail-ի նոր ինտերֆեյսը: Այն ակտիվացնելու համար պետք է միայն սեղմել ներքևի աջ անկյունում գտնվող «Перейти на новый интерфейс» հղման վրա:
Ի՞նչ նորություններ կան:
  • Նոր դիզայն
  • Նոր թեմաներ
  • Ընդլայնված որոնում
  • Ավելի շատ ֆունկցիաներ կառավարման համար
  • Եվ այլն

Հավանաբար արդեն նկատել եք, որ Gmail-ը այժմ ստացել է ամբողջովին նոր տեսք և ավելի ժամանակակից է դարձել: 

Ավելի հարմարավետ նամակագրական կապ
Այս համակարգը ամբողջությամբ փոփոխվել է և այժմ հնարավոր է դիտել նաև նամակ գրողի նկարը և նրա մասին ինֆորմացիան:
Ընդլայնված Կառավարում
Այժմ դուք կարող եք ընտրել, թե որքան հաղորդագրություններ ցուցադրել մեկ էջում: Կա հաղորդագրությունը դիտելու երեք տարբերակ՝ ընդարձակ, կանոնավոր և կոմպակտ:

Այժմ նաև ավտոմատ կերպով փոփոխվում են Gmail-ում առկա էլեմենտների չափսերը: Կախված էկրանի չափսից այն փոխվում է: Եթե ցանկանում եք օգտվել ավելի կոմպակտ չափսերից, ապա ընտրեք բոլոր կարգավորումները default: Կարգավորումներ անելու համար կատարեք այս քայլերը՝  
1.Սեղմեք աջ անկյունում գտնվող այս կոճակը՝. Google обновил интерфейс Gmail
2Եվ ընտրեք տարբերակներից մեկը: "Просторный", "Обычный" կամ "Компактный":
Այդ կարգավորումների մասին կարող եք տեսնել այստեղ:
Կառավարման վահանակի չափսերի փոփոխում
Այժմ կարող եք փոփոխել ձախ կողմում գտնվող վահանակի չափսերը, ըստ ձեր ցանկության:
Gmail-ի ձախ հատվածում, որտեղ գտնվում են տարբեր պիտակներ, գադջիթներ և այլ բաներ, դարձել է ավելի հարմարավետ և ավելի արագ է աշխատում: Ահա թե էլ ինչ փոփոխություններ կան այնտեղ՝
1.Այսուհետ էջը շարժելու ժամանակ այս հատվածի դիրքը կմնա անփոփոխ
2. Կարող եք փոխել վահանակի չափսերը
3.Եթե ունեք շատ պիտակներ և դրանք դժվարությամբ եք կառավարում, ապա կարող եք այժմ դրանք փակել և հարկ եղած դեպքում բացել ընդամենը մեկ սեղմումի միջոցով:
4.Պիտակները և չատը երևում են մշտական: Բայց եթե ցանկանում եք վահանակի վրա ավելացնել այլ հավելումներ, օրինակ ՝ Օրացույց , ապա կարող եք փոխել նրանց դիրքը ներքևի հատվածում գտնվող՝և նշանների օգնությամբ:
5.Այն կպահպանվի հաջորդ իսկ մուտքի ժամանակ:
9. Մոխրագույն "Написать письмо" սեղմակը այսուհետ կլինի կարմիր գույն:
Ֆիլտրը և որոնման համակարգը ավելի հարմարավետ է դարձել
Փնտրման նոր պատուհանի օգնությամբ, այժմ ավելի հարմար է որոնումներ կատարել:
Այս նոր պատուհանի միջոցով կարող եք փնտրել տեղեկություն ինչպես Gmail-ում, այնպես էլ ողջ համացանցում:
Gmail-ի հետ միասին կապ է ստեղծվել Контакты և Задачи հղումների հետ:
Նոր ձևավորում՝
* +/- կոճակները հեռացվել են: Նրանց փոխարեն ավելացվել են նոր կոճակներ:
* Հին և նոր գրառումները ցույց տվող կոճակները տեղադրվել են հաղորդագրության ներքևում:
* Կարգավորման կոճակը ևս փոխվել է:
Հարգելի օգտվողներ այս նյութում տեղ են գտել առավել ակնառու փոփոխությունները: Նշեմ, որ այս նյութում հիշատակված փոփոխություններից բացի կան բազմաթիվ այլ փոփոխություններ:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 17:56. Պիտակ` , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Արդեն հասանելի է Gmail-ի նոր ինտերֆեյսը

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :