English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Ինչպես միացնել Windows 7-ի թաքնված թեմաները


Մի քանի օր առաջ մի հետաքրքիր գաղտնիք բացահայտեցի Windows 7-ի տեղադրման ժամանակ: Ինչպես արդեն հայտնի է Microsoft-ը Windows 7-ի համար ստեղծել է հատուկ Aero թեմաներ: Այդ Aero թեմաների մեջ գոյություն ունեն նաև այնպիսի թեմաներ, որոնք համապատասխանում են տարբեր տարածաշրջանների : Եվ ահա, երբ Windows 7-ի տեղադրման ժամանակ մենք ընտրում են օպ. համակարգի լեզուն, այն ավտոմատ կերպով մեզ է առաջարկում մի քանի թեմա ` ընտրված լեզվին ու տեղանքին համապատասխան:
Իսկ հիմա ասեմ, թե ինչ հետաքրքիր գաղտնիք եմ բացահայտել (հնարավոր է շատերտ արդեն տեղյակ եք այս մասին):
Եվ այսպես, եթե մենք  ընտրում ենք ռուսերեն լեզուն մեզ առաջարկվում է 2 կամ 3 թեմա, իսկ ինչ են լինում օպ. համակարգում առկա մյուս թեմաները: Իհարկե, դրանք չեն անհետանում: Այժմ միասին փորձենք գտնել այդ թաքնված թեմաները և օգտագործենք:
1. Բացում ենք Start մենյուն.
2. Search կամ Run  բաժնում գրում ենք՝ C:\Windows\Globalization\MCT  և սեղմում ենք  Enter.
3.Սեղմելուց հետո կբացվի MCT թղթապանակը: Այստեղ Դուք կտեսնեք այնպիսի թեմաներ, որոնք չեք գտնի Windows 7-ի թեմաներ բաժնում՝ Australia (AU), Canada (CA), (UK), (US)South Afrika և այլն: Այս թղթապանակը ավտոմատ կերպով տեղադրվում է միայն այն ժամանակ, երբ մենք Windows 7-ի լեզուն ընտրում ենք անգլերենը՝ English (US):
4. Այժմ բացում ենք բոլոր թղթապանակները հերթով: Բացելուց հետո կտեսնենք, որ բոլոր թղթապանակներում առկա են մի շարք նկարներ, որոնք կարող ենք օգտագործել, որպես էկրանի նկար: Բացի այդ կա ևս մեկ թղթապանակ՝ Theme, որը բացելուց հետո կտեսնեք թեման տեղադրող ֆայլը: Երկու անգամ մկնիկի ձախ սեղմակը սեղմելուց հետո, սպասում ենք թեմայի տեղադրմանը և վերջ:
Այսպես տեղադրում ենք բոլոր թեմաները:
5. Կարմիրով  նշվածները նոր տեղադրված թեմաներն են:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 18:49. Պիտակ` , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Ինչպես միացնել Windows 7-ի թաքնված թեմաները

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :