English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


«Ինքս ինձ հետ»

Ես երազում եմ, անվերջ երազում,
Քնած քաղաքում լոկ ես եմ արթուն,
Շուրջս դատարկ է, հոգումս՝ շփոթ,
Կարծես պարտվել եմ՝ առանց մրցելու,
Կամ էլ արբել եմ՝ առանց խմելու:
Ուզում եմ խոսել, բայց ու՞մ հետ, ինչու՞,
Ուզում եմ լռել, և նորից, ինչու՞,
Միգուցե՞ ասես ինչ է կատարվում,
Ինչու՞ է հոգիս այսպես տանջվում...
Չէ, դու չես ասի, ես արդեն գիտեմ,
Գիտեմ, որ արդեն ես քեզ եմ սիորւմ:
Սիրում եմ անկեղծ ու քաղցր սիրով,
Սիրում եմ իմ բիրտ ու կոպիտ սրտով:
Ուզում եմ ասել ես սիրուս մասին,
Ուզում եմ պատմել համայն աշխարհին,
Որ սիրում եմ քեզ, սիրում խենթի պես,
Ու երազում եմ, որ իմը լինես,
Բայց լեզուս կարծես չի ուզում խոսել,
Նա վախենում է քեզ նորից կորցնել:
Նա չի վախենում, ես եմ վախենում,
Որ քո սրտիկը դեռ ինձ չի սիրում,
Միգուցե՞ երբեք չի էլ սիրելու,
Եվ ուրիշինն է սիրտդ դառնալու:
Եվ ես լռում եմ,
Ու սրտիս խորքում քեզ եմ երազում:
Արման Ավետիսյան

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 23:45. Պիտակ` , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. «Ինքս ինձ հետ»

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :