English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Բայց նա հեռացավ...

Սիրեց իմ հոգին նրան քնքշանքով,
Տառապեց հոգիս սիրո գգվանքով, 
Աչքերս կարծես մշուշից փայլեց,
Ու կյանքս երկրորդ ծնունդը տունեց:
Նա հիասքանչ էր, հայացքով ներող,
Կանգնած էր անմեղ, աչքերով փայլող,
Ու հեզ հայացքով ինձ էր նա նայում.
Տեսնես այդ ժամին ի՞նչ էր կատարովում
Նրա՝ դեռ մատղաշ ու անմեղ հոգում:
Միգուցե նա էլ ինձ էր երազում...
Բայց նա հեռացավ,
Ու հոգիս լցվեց նոր տանջանք ու ցավ:
Կարծես գամված էի ես ժեռ քարերին,
Բայց չկար կապանք իմ կոշտ ձեռքերին
Եվ ձեռքս գրեց՝ երգ սիրո մասին,
Ու հոգուս ցավը ես տվի գրչին:
Այսպես վերջացավ անսկիզբ սերս,
Այսպես ավարտվեց սիրային վեպս
Այսպես սպառվեց օրն այդ դառնացած,
Անավարտ կյանքիս էջն այդ անմոռաց:
Ա.Ավետիսյան

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 23:29. Պիտակ` , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Բայց նա հեռացավ...

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :