English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Անվճար անտիվիրուսային ծրագրեր



Հավանաբար տեղյակ եք, որ վճարովի անտիվիրուսային ծրագրերը, որոնք անընդհատ թարմեցվում են, ավելի լավ են պաշտպանում համակարգիչը, քան անվճարները: Բայց եթե հանկարծ մի օր ձեր համակարգիչը որոշի վարակվել, ապա կարող եք նաև օգտվել անվճար անտիվիրուսային ծրագրերից, որոնք կարող են ոչ ամբողջությամբ, սակայն մասամբ բուժել համակարգիչը:

Ներքևում բերված անտիվիրուսային ծրագրերը նախատեսված են այն վիրուսների համար, որոնք ամբողջությամբ չեն արգելափակել օպերացիոն համակարգը:

DrWeb CureIt!  Microsoft Windows-ի համար
Kaspersky Virus Removal Tool
Բացի այդ կարող եք օգտվել այս անվճար ծրագրերցի՝
Հիմնականում անվճար անտիվիրուսները ունենում են իրենց վճարովի տարբերակները, բայց եթե չեք ցանկանում տեղադրել վճարովի անտիվիրուս, ապա կարող եք օգտվել անվճարից, ինչը մոտ 60-70% կպաշտպանի համակարգիչը վիրուսներից:
Եթե վիրուսները արգելափակել են ձեր համակարգիչը և չեք կարողանում այն միացնել, ապա կարող եք օգտվել հատուկ սկավառակայնի անտիվիրուսներից, որոնք կկարողանան ստուգել համակարգիչը և ջնջել վիրուսները:

DrWeb CureIt! LiveCD
Kaspersky Rescue Disk
VBA32 Rescue LiveCD

Այս անտիվիրուսները օգտագործելու համար կատարեք ներքոնշյալ քայլերը՝
  1. Ներբեռնել այլ համակարգիչ, որը վիրուսներից զերծ է,
  2. Ձայնագրել այն CD/DVD կամ USB Flash-ի վրա և միացնել վիրուսակիր համակարգչին,
  3. Միացրեք համակարգիչը և մտեք BIOS մենյուի մեջ(BIOS մենյուն բացելու համար մի քանի անգամ սեղմեք F2 կամ Delete կոճակները),
  4. Դասավորեք Boot Sequence-ն այնպես, որ այն նախապես բացի միացված CD/DVD-ն կամ USB Flash
  5. Կատարեք համակարգչի վերբեռնում (Restart),
  6. Բացեք անտիվիրուսային ծրագիրը, սպասեք մինչ այն կստուգի համակարգիչը և կջնջի վիրուսները,
  7. Անջատեք անտիվիրուսային ծրագիրը և Boot Sequence-ի կարգավորումները վերականգնեք այնպես, ինչպես նախկինում էր
  8. Համակարգչի միանալուց հետո նախապես տեղադրեք անտիվիրուս նոր սկսեք հետագա աշխատանքը:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 23:22. Պիտակ` , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Անվճար անտիվիրուսային ծրագրեր

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :