English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Google-ի որոնման համակարգում ավելացվել է նոր ֆունկցիա


Վերջերս Google-ի պաշտոնական բլոգը ներկայացրեց իր նոր ֆունկցիան որոնման համակարգում: Այժմ որոնման ժամանակ մեզ ցուցադրվող կայքերը ըստ մեր ցանկության կարող ենք արգելափակել:
Այդ նոր ֆունկցիան աշխատում է հետևյալ կերպ.
Եթե որոնման արդյունքում բերված կայքերից մեկը այցելելուց հետո կրկին վերադառնում եք նույն որոնման էջը, Google-ն առաջարկում է արգելափակել տվյալ կայքը և դրա հետ կապված մյուս նյութերը:
Որպեսզի կարողանաք հեռացնել այս կամ այն կայքը որոնման համակարգից, բավական է միայն սեղմեք՝ "Block all ***.com results" (Блокировать все результаты с сайта) արտահայտության վրա: Հեռացնելուց հետո դուք կարող եք կրկին վերականգնել այդ կայքը սեղմելով՝ "Manage blocked sites" (Управление блокированными сайтами) արտահայտության վրա:
Սակայն վերջինիս նշված քայլը հասանելի է միայն առաջին 1-2 րոպեների ընթացքում, որից հետո այլևս չեք կարող վերականգնել արգելափակված կայքը:
Այս կայքերը արգելափակվում են միայն տվյալ օգտվողի համար, որը արգելափակել է դրանք, իսկ մնացած օգտվողները կկարողանան տեսնել: Բայց այս ֆունկցիան ևս ունի իր մաքսիմալ սահմանը, ինչը տվյալ դեպքում 500 կայքն է:
Քանի որ ֆունկցիան դեռ նոր է , այն աշխատում է ոչ բոլորի մոտ և այս ֆունկցիան ապահովում են  Google Chrome 9, Internet Explorer 8, Mozilla Firefox 3.5 և ավելի բարձր  բրաուզերները:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 23:04. Պիտակ` , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Google-ի որոնման համակարգում ավելացվել է նոր ֆունկցիա

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :