KBH-ի ուսանողական լիգայի 7-րդ խաղաշրջանի եզրափակիչ
Հարգելի՛ այցելուներ և հատկապես ուսանողներ, հավանաբար տեղյակ եք, որ ամեն տարի անցկացվում են KBH-ի ուսանողական լիգայի խաղեր, և այս՝ 2011 թվականը ևս բացառություն չէր, և տեղի ունեցավ KBH-ի ուսանողական լիգայի՝ հերթական 7-րդ խաղաշրջանը:
Այս խաղաշրջանին իրենց մասնակցությունն են ունեցել` Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարանի՝ REstart, Հայաստանի Պետական Ագրարային համալսարանի՝ SELXOZ, Հայաստանի Պետական Բժշկական համալսարանի՝ Armmed, Երևանի Պետական համալսարանի՝ ЕГУ, Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի՝ Narxoz, Երևանի Պետական Կոնսերվատորիայի՝ KONS, Եվրասիա համալսարանի՝ Eurasia և Էրեբունուի բժշկական քոլեջի՝ Impuls թիմերը: Բոլոր թիմերը հանդես եկան յուրովի և հետաքրքիր, սակայն առավել յուրահատուկ և կազմակերպված 5 թիմերը՝ REstart, SELXOZ, ЕГУ, Narxoz, Eurasia, դուրս եկան եզրափակիչ փուլ:
Լավագույն հնգյակում, իհարկե, չէր կարող իր պատվավոր տեղը չունենալ Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարանի REstart թիմը: Թիմ, որը իր յուրօրինակ և օրիգինալ խաղով աչքի ընկավ ողջ խաղաշրջանի ընթացքում: Դրա մասին է վկայում նաև վերջին՝ կիսաեզրափակիչ խաղում, նրանց ցույց տված արդյունքը: Կիսաեզրափակիչը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին և Restart-ը այնտեղից դուրս եկավ եզրափակիչ առաջին տեղով:
Մանկավարժական համալսարանը ներկայացնող միակ թիմը ունի շատ տաղանդավոր անդամներ, որոնցից ցանկանում եմ առանձնացնել 8-ամյա Արամեային: Վերջինս դարձել է ուսանողական լիգայի ամենասիրված դեմքը:
Ինչպես երեկ տեղեկացրեց Restart թիմի անդամներից ՝ Արմեն Մուրադյանը, դեկտեմբերի 18-ին կայանալիք եզրափակիչ խաղում, նրանք հանդես կգան ամբողջովին նոր ծրագրով և կփորձեն պահպանել առաջատարի դիրքը:
Ավարտելով խոսքս, ցանկանում եմ հաջողություն մաղթել եզրափակիչ փուլի մասնակից բոլոր թիմերին, իսկ Restart-ին ցանկանում եմ հաղթանակ եզրափակիչում:
Եվ վերջում հիշեցնեմ, որ եզրափակիչ խաղը տեղի կունենա Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում` դեկտեմբերի 18-ին ժամը 19:00-ին:
Նյութի հեղինակ` Hayk,
գլեվել է` 17:02.
Պիտակ`
Հետաքրքիր նորություններ,
Նորություններ
.
Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0