English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Վիդեո/դաս-փոխում ենք Ucoz ստանդարտ կաղապարը


Ողջույն բոլորին: Այսօր ձեզ կներկայացնեմ մի փոքրիկ վիդեո, որի միջոցով ցույց կտամ, թե ինչպես կարելի է փոխել, Ucoz անվճար հարթակի վրա պատրաստված կայքի կաղապարը ընդամենը 10-11 րոպեում:
Սակայն մինչ վիդեոն դիտելը նախ համառոտ ներկայացնեմ քայլերի հերթականությունը:
  1. Առաջին քայլում պետք է նախ գտնենք ցանկալի կաղապար կայքի համար: Այդպիսի կաղապար կարող եք գտնել ՝  http://uthemes.ru կայքում:
  2. Բեռնում ենք կաղապարը և բացում ենք արխիվը, որտեղ գտնվում են մի քանի թղթապանակ և նկարներ՝ “tmpl.txt“, “Таблица стилей (CSS).txt“,“images”, “js”  և “ReadMe.txt“: Վերջինս միայն ծանոթացման համար է:
  3. Երրորդ քայլում պետք է  images” և  “js”  թղթապանակներում գտնվող նկարները և մնացած ֆայլերը բեռնենք կայքի մեջ, որի համար բացում ենք՝  “Файловый менеджер”-ը և այնտեղ պատրաստում թղթապանակներ վերևում նշված նույն անուններով: Որից հետո կաղապարի ֆայլերը նույնությամբ բեռնում ենք այդ թղթապանակների մեջ:
  4. Բեռնելուց հետո փակում ենք  “Файловый менеджер”-ը և անցնում մյուս ֆայլերն: Բացում ենք  Таблица стилей (CSS).txt“-ը և նրա մեջ եղած ամբողջ պարունակությունը պատճենում և տեղադրում ենք “управления дизайном (CSS)” պատուհանում գտնվող նյութի փոխարեն(նախապես ջնջում ենք “управления дизайном (CSS)” պատուհանի նյութը ):
  5. Նույն կերպ պատճենում ենք tmpl.txt“-ի մեջ եղած նյութը և այն տեղադրում ենք  “Конструктор шаблонов” պատուհանի մեջ, որից հետո սեղմում ենք  “Создать шаблоны” կոճակի վրա:
  6. Որպեսզի կաղապարը ամբողջությամբ աշխատի, պետք է մտնենք  “Общие настройки сайта” և բացված էջի ամենաներքևում գրված  <!DOCTYPE> դաշտում տեղադրում ենք ներքևի  կոդը և սեղմում պահպանել կոճակը:
<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
Ահա այսքանը նախնական, իսկ ավելի մանրամասն կարող եք դիտել հատուկ պատրաստված վիդեոյում:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 03:20. Պիտակ` , , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Վիդեո/դաս-փոխում ենք Ucoz ստանդարտ կաղապարը

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :