English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


«ВКонтакте»-ում արդեն կարող եք կատարել տեսազանգեր



Հունվար ամսվա սկզբում, «ВКонтакте» սոցիալական ցանցի ադմինիստրացիան հայտարարեց, որ սկսում է նոր ֆունկցիայի՝ տեսազանգ օգտվողների միջև, փորձարկումը: Իհարկե, սկզբնական շրջանում այն հասանելի էր միայն այն օգտվողների համար, ովքեր համարվում էին «ВКонтакте»-ի հին օգտվողներ: Ահա և մի քանի օր առաջ ադմինիստրացիան հայտարարեց, որ ֆունկցիան արդեն հասանելի է բոլոր օգտվողների համար:
Սոցիալական ցանցից օգտվողները արդեն հիմա կարող են մարդկանց պրոֆիլներում տեսնել հատուկ տեսազանգի համար նախատեսված կոճակը: Կոճակը գտնվում է հաղորդագրութուն ուղարկելու համար նախատեսված վահանակի աջ հատվածում և այն երևում է միայն այն ժամանակ, երբ զրուցակիցը գտնվում է ցանցում: Հատուկ կարգավորումների միջոցով Դուք կարող եք ընտրել այն մարդկանց, ովքեր կարող են զանգահարել ձեզ: 
Բացի այդ ադմինիստրացիան նշում է, որ այս ֆունկցիան դեռևս նախատեսված է համակարգիչների և նոթբուքների համար, սակայն շուտով փորձարկվելու է բջջային հեռախոսների համար նախատեսված ֆունկցիան:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 13:45. Պիտակ` , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. «ВКонтакте»-ում արդեն կարող եք կատարել տեսազանգեր

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :