English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Հետաքրքիր հնարք Facebook-ի չատի միջոցով


Մի քանի օր առաջ Facebook-ում հայտնաբերեցի մի հետաքրքիր հնարք, որի մասին էլ հիմա կպատմեմ ձեզ: Հավանաբար բոլոր նրանք, ովքեր օգտվում են Facebook-ից լավ տեղյակ են նրա սմայլիկների մասին: Ահա և հիմա, կփորձենք միասին ուղարկել ոչ ստանդարտ սմայլ, այն է՝ ինչ որ մեկի անձնագրի նկարով սմայլ:
Մինչև այս հնարքի մասին ասելը, տեղեկացնեմ, որ  Facebook-ը որոշել է փորձարկել նոր՝ ավելի զարգացած չատ, որը ավելի շատ կնմանվի  Skype-ի չատին:
Եվ այսպես անցնենք հնարքին: Պարզվում է, որ ինչպես սմայլիկները, այնպես էլ անձնագրի նկարը կարելի է ուղարկել չատի միջոցով, նկարը ուղարկելու համար կատարում ենք հետևյալ քայլերը՝
  1. Բացում ենք ինչ-որ մեկի գլխավոր էջը (օրիանակ, այն մարդու, ում ցանկանում ենք հաղորդագրություն ուղարկել): Հետո դիտարկիչի հասցեի դաշտից պատճենում ենք այդ օգտվողի ID հասցեն՝ http://facebook.com/profile.php?id=XXXXXXXX, ( XXXXXXXX-ը հենց ID համարն է): Եթե տվյալ օգտվողը փոխել է իր ID հասցեն ինչ-որ անունով, ապա պատճենում ենք այդ անունը՝  http://facebook.com/name
  2. Հիմա չատի մեջ տեղադրում ենք [[]] այսպիսի փակագծեր, որոնց մեջ տեղադրում ենք տվյալ օգտվողի ID համարը: Վերջնական տեսքը պետք է լինի այսպես՝  [[name]] կամ [[ID]] և սեղմում ենք ENTER:
ENTER սեղմելուց հետո չատում կհայտնվի օգտվողի անձնագրի նկարը:
Ի  դեպ, այս հնարքը կարելի է կիրառել նաև այլ հաղորդագրություններ ուղարկելու ժամանակ:
Վերջում առաջարկում եմ ծանոթանալ Facebook-ի այլ սմայլիկների հետ:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 21:39. Պիտակ` , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Հետաքրքիր հնարք Facebook-ի չատի միջոցով

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :