English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Նոր՝ «Opera Labs Camera 12.00»-ը, թույլ է տալիս ղեկավարել վեբ-տեսախցիկը


Համացանցում գործող մի շարք ծառայություններ և հավելումներ օգտվողներից պահանջում են վեբ-տեսախցիկների առկայություն: Ահա և այս փաստը հաշվի առնելով հանրահայտ բրաուզեր «Opera»-ի ծրագրավորողները որոշել են փորձարկել, վեբ-տեսախցիկի համար նախատեսված հավելումներով բրաուզեր, որը արդեն հասանելի է և կարող եք բեռնել այստեղից:
Նոր բրաուզերը հնարավորություն է տալիս ղեկավարել վեբ-տեսախցիկը, անկախ համակարգչում առկա ծրագրերից (նախատեսված վեբ-տեսախցիկը ղեկավարելու համար):
Այժմ, երբ օգտվողները այցելում են, այնպիսի կայք, որը պահանջում է տեսախցիկ, բրաուզերում հայտնվում է հաղորդագրություն, որը հարցնում է միացնել տեսախցիկը, թե՞ ոչ: «GetUserMedia»-ն իր աշխատանքի համար օգտագործում է javascript և տվյալների փոխանցում հասցեատողի միջոցով:
Ինչպես տեղեկացնում է «Opera Labs»-ը, նոր բրաուզերը դեռ ամբողջությամբ պատրաստ չի, բայց արդեն հիմա կարելի է այն օգտագործել վիդեո- կամ աուդիո- չատերում:
Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղից՝ getUserMedia: accessing the camera and privacy UI:


Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 17:04. Պիտակ` , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Նոր՝ «Opera Labs Camera 12.00»-ը, թույլ է տալիս ղեկավարել վեբ-տեսախցիկը

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :