English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Փոխում ենք «Vkontakte.ru» կայքում` մեր էջի ձևը


Հավանաբար նկատել եք, որ այս կայքի որոշ օգտվողների էջեր տարբերվում են «Vkontakte.ru»-ի ստանդարտ էջերից: Սակայն շտապեմ տեղեկացնել, որ էջի տեսքը փոխելու համար պետք չէ հավելյալ գումարներ վատնել և օգտվել որոշ կայքերում դրված վճարովի ծառայություններից:
Այժմ ձեզ կներկայացնեմ մի հնարք, որի միջոցով կարելի է փոխել «Vkontakte.ru»-ի ստանդարտ տեսքը: Հնարքի համար մեզ հարկավոր է  FireFox  բրաուզերը (հետագա նյութերում նաև կտեղեկացնեմ այլ բրաուզերների միջոցով տեսքը փոխելու եղանակը):
Եղանակ I 
  1. Բացում ենք FireFox  բրաուզերը և նրա մեջ տեղադրում ենք Addons Stylish հավելումը:
  2. Ներբեռնում ենք թեմաներ նախատեսված «Vkontakte.ru»-ի համար և շատ զգուշությամբ պատճենում ենք նրա մեջ առկա ինֆորմացիան(անգլերեն տառեր և թվեր)
  3. Բրաուզերի վերևի մասում պետք է արդեն առկա լինի  Stylish  կոճակ, սեղմում ենք այդ կոճակի վրա և ընտրում ենք Создать стиль>Для vkontakte.ru: (Եթե  Stylish կոճակը չկա, ապա փորձեք ավելացնել ինքներդ՝  Вид>Строка состояния):
  4. Բացված դաշտում գրեք թեմայի նկարագրությունը: Իսկ ներքևի պատուհանում տեղադրում եք արդեն պատճենված կոդերը(առաջին քայլ): Կոդերը տեղադրում ենք {} ձևավաոր փակագծերի մեջ:
  5. Սեղմում ենք պահպանել « Cохранить» և միացնում ենք թեման:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. եթե նախքան այդ արդեն տեղադրված է եղել այլ թեմա, ապա ցանկալի է, որ այն անջատեք և հետո միացնեք նոր թեման:
Որպեսզի անջատեք թեման ուղղակի սեղմեք Stylish սեղմակի վրա, թարմացրեք էջը  և վերջ:
Եղանակ II
Բայց եթե չեք ցանկանում նման եղանակով տեղադրել թեմաներ, կարող եք օգտվել նաև մեկ այլ առավել պարզ եղանակից:
  1. Սեղմում եք այստեղ, բեռնում եք այս հավելումը և տեղադրում եք համակարգչի մեջ:
  2. Որից հետո այցելեք այս կայքը http://get-styles.ru/catalog և ընտրեք  թեմաներից մեկը՝ սեղմելով  «Применить» կոճակի վրա:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 20:23. Պիտակ` , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Փոխում ենք «Vkontakte.ru» կայքում` մեր էջի ձևը

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :