English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Լավագույն ծառայությունների հավաքածու «Gmail»-ում արագ աշխատելու համար


«Gmail» ծառայությունը ստեղծվել է 2004թ և օգտվողներին այդ ժամանակ հնարավորություն է տվել  պահպանել իրենց ֆայլերը 1Գբ հիշողությունում: Այս թիվը այդ ժամանակի համար բավականաչափ բարձր է, քանի որ նմանատիպ ծառայություններից՝ Hotmail-ը, այդ ժամանակը տրամադրել է ընդամենը մի քանի մեգաբայթ հիշողություն:
Այժմ այս թվերը մի քանի անգամ մեծացել են և նույն Hotmail-ը արդեն տրամադրում է 5Գբ հիշողություն, իսկ Gmail-ը՝ 7Գբ հիշողություն:
Սակայան ի տարբերություն «Hotmail»-ի և նմանատիպ այլ ծառայությունների,  «Gmail»-ը օգտագործում է մի շարք հավելումներ և այլ ծառայություններ, որոնք ավելի են հեշտացնում աշխատանքը: Բացի  «Google»-ի կողմից առաջարկվող հավելումները, գոյություն ունեն նաև այլ հավելումներ, որոնց մասին և այժմ կխոսեմ:
Find Big Mail-ը անվճար ծառայություն է, որը փնտրում է Ձեր էլեկտրոնային հասցեում առկա ամենամեծ տարողությամբ նամակները: Դուք պետք է միայն նշեք ձեր էլ. հասցեն և հաստատեք մուտքի թույլատվությունը:
Այս քայլից հետո, դուք կստանաք հաղորդագրություն, որը կտեղեկացնի էլ. հասցեում կատարվող որոնման մասին, որից հետո արդեն մեկ այլ հաղորդագրությունում կնշվի որոնման ավարտի մասին: Այս գործընթացը կարող է տևել 5-60 րոպե (կախված էլ. փոստում առկա նամակների թվից):
Այս ծառայությունը կներկայացնի 3 ամենածավալուն նամակները և այսպես կոչված թոփ-20 նամակները 1Մբ, 5Մբ, 10 Մբ տարողությամբ: Հայտնաբերելուց հետո ծառայությունը կառաջարկի ջնջել կամ պահպանել տվյալ նամակները:
  • CloudMagic (Հավելում նախատեսված Chrome կամ Firefox բրաուզերնրի համար)
Շատ հետաքրքիր աշխատանքային գործիք, որը հնարավորություն է ստեղծում որոնումներ կատարել  Gmail, Google Apps, Google Docs և Twitter ծառայություններում: Հավելումը տեղադրելուց հետո «Gmail»-ում հայտնվում է որոնում կատարելու համար նախատեսված պատուհան, որը դուք կարողեք տեղաշարժել էջի ցանկացած մասում:
Որոնումը կատարվում է իրական ժամանակում և որոնման արդյունքը կարող եք տեսնել հենց որոնումը սկսելու պահից: Այլ ծառայությունում որոնում կատարելու համար պետք է բացել որոնման համակարգի հաջորդ ներդիրը:
  • Google Mail Checkers (Հավելում նախատեսված Chrome կամ Firefox  բրաուզերնրի համար)
Շատ կարևոր հավելում Chrome և Firefox  բրաուզերների համար: Հավելումը տեղադրելուց հետո, ցանկացած նամակ, որը կստանաք էլ-փոստին անմիջապես տեղեկացված կլինեք:
  • Grexit (օնլայն ծառայություն)
Այս ծառայությունը կարող եք օգտագործել էլ-փոստում թղթապանակներ ստեղծելու և դրանց մեջ նյութեր պահպանելու համար:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 19:44. Պիտակ` , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Լավագույն ծառայությունների հավաքածու «Gmail»-ում արագ աշխատելու համար

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :