English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Հրանգավորում ենք համակարգչին անջատվել ինքնուրույն


Շատ հաճախ են պատահում դեպքեր, երբ ցանկանում եք հեռանալ համակարգչի մոտից, բայց չեք ցանկանում անջատել համակարգիչը հենց այդ պահին: Ահա և հիմա կխոսեմ այն մասին, թե ինչպես կարելի է կարգավորել համակարգիչը, որպեսզի այն անջատվի ինքնուրույն՝ Ձեր կողմից նշված ժամանակահատվածի ընթացքում:
Օրինակ, եթե դուք համացանցից ներբեռնում եք ինչ-որ ֆայլ և չունեք ժամանակ երկար սպասելու, կարող եք կարգավորել համակարգիչը և այն որոշ ժամանակ հետո կանջատվի ինքնուրույն:
Իսկ ինչպե՞ս կարգավորել համակարգիչը:
Նախ նշեմ, որ տվյալ հնարքը փորձել եմ միայն Windows XP-ի վրա և չգիտեմ, արդյոք այն գործում է մյուս օպ. համակարգերի վրա, թե ոչ:
Կարգավորելու համար պետք է օգտվենք հրահանգների համար նախատեսված բաժնից՝ «shutdown»:
Եվ այսպես բացում ենք՝ ПУСК-Все программы:
Ընտրում ենք՝ Стандартные-Командная строка.
Բացվում է հրահանգների էջը և մենք մուտքագրում ենք «shutdown /?»  ու սեղմում ենք Enter.

Բացվում է էջ, որտեղ և տեղադրված են համապատասխան կարգավորումները՝
Այստեղ մեզ միայն անհրաժեշտ են 3 պարամետրեր՝
  • s – завершение работы компьютера;
  • t – время, через которое завершится работа, в секундах;
  • a – отмена завершения работы системы.
Ահա և եթե մենք ցանկանում ենք, որ համակարգիչը անջատվի 1ժամ հետո, ապա պետք է մւտքագրենք՝ «shutdown -s -t 3600» այս հրահանգը:
Կրկին բացում ենք  ПУСК-Выполнить բաժինը՝
Մուտքագրում ենք համապատասխան հրահանգը` «Shutdown», համապատասխան կարգավորումներով և սեղմում ենք OK կամ Enter
Այս հրահանգից հետո էկրանի վրա հայտնվում է մի նոր պատուհան, որտեղ նշված է համակարգչի անջատման ժամը (3600-ի փոխարեն կարող եք գրել այլ թիվ):
Եթե հանկարծ ցանկանում եք անջատել այս հրահանգը և շարունակել օգտվել համակարգչից պետք է մուտքագրեք հետևյալ հրահանգը՝«shutdown -a»:
Վերջում ավելացնեմ նաև, որ բացի այս եղանակը գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ են տալիս ընդամենը մեկ սեղմումով ընտրել անջատման ժամը : Այդպիսի ծրագրերից է «offtimer»-ը, որը կարող եք բեռնել այստեղից:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 15:02. Պիտակ` , , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Հրանգավորում ենք համակարգչին անջատվել ինքնուրույն

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :