English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


«Բավարիա»-«Չելսի» խաղին ընդառաջ

Չեմպիոնների լիգայի 2011/12թթ. խաղարկության եզրափակիչը կկայանա այսօր: Մյունխենի «Այլանս Արենայում» ասպարեզ դուրս կգան «Բավարիան» ու «Չելսին»: Ազգային առաջնությունում անհաջող հանդես եկած թիմերի համար այսօրվա եզրափակիչը մրցաշրջանը փրկելու միակ հնարավորությունն է:

Ֆավորիտը «Բավարիան» է
Հանդիպման ֆավորիտ է համարվում «Բավարիան»: Պատճառը շատ պարզ է` մյունխենցիները հանդես են գալիս սեփական հարկի տակ: Առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է եզրափակչի մասնակիցներից մեկի հարկի տակ: Մյունխենցիները եզրափակիչից առաջ մրցաշարում 7 անընդմեջ հաղթանակ են տոնել սեփական հարկի տակ ու ցույց են տվել, թե որքան հաջող են հանդես գալիս «Ալյանս Արենայում»:

Երկու թիմերն էլ կադրային խնդիրներ ունեն, սակայն «Չելսիի» դեպքում դրանք ավելի լուրջ են: Որակազրկված են թիմի ավագ Ջոն Տերին, առանցքային խաղացող Բրանիսլավ Իվանովիչը, Ռամիրեսը ու Ռաուլ Մեյրելեշը: «Բավարիայի» կազմում չեն կարող ասպարեզ դուրս գալ Հոգլեր Բադշտուբերը, Լուիս Գուստավոն ու Դավիթ Ալաբան:

Չմոռանանք նաև, որ «Չելսին» միայն այսօր հաղթանակ տոնելու դեպքում իրավունք կստանա հաջորդ տարի ևս հանդես գալ Չեմպիոնների լիգայում, իսկ ահա «Բավարիան» նման խնդիր չունի:

Բուքմեյքերների կարծիքը.
Կհաղթի «Բավարիան»` 1.75
Ոչ-ոքի` 3.95
Կհաղթի «Չելսին»` 4.20

Միշտ երկրորդը
Որքան էլ տարօրինակ է, այսօրվա եզրափակչի մասնակիցների շարքում չկա մի ֆուտբոլիստ, ով նախկինում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Շատերը հանդես են եկել եզրափակիչներում, բայց չեն կարողացել հասնել հաջողության:

«Բավարիայի» առաջատարներ Ֆրանկ Ռիբերին, Արիեն Ռոբենը, Բաստիան Շվայնշտայգերը, Ֆիլիպ Լամը ու Մարիո Գոմեսը պարտվել են իրենց կարիերայի ամենակարևոր եզրափակիչները: «Բավարիայի» կազմում նրանք 2 տարի առաջ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում զիջեցին «Ինտերին»: Ռոբենն ու Ռիբերին պարտության դառնությունը զգացել են նաև աշխարհի առաջնությունների եզրափակիչներում, իսկ Շվայնշտայգերը` Եվրոպայի առաջնությունում:

«Չելսիի» ներկայիս կազմից միանգամից 8 խաղացողներ մասնակցել են 2008թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որտեղ «ազնվականները» զիջեցին «Մանչեսթեր Յունայթեդին»: Պորտուգալացի Պաուլո Ֆերեյրան էլ ազգային թիմի կազմում պարտվել է «Եվրո-2004»-ի եզրափակիչում:

Տիտղոսներով առանձնանում են միայն «Չելսիի» իսպանացի լեգեոներներ Խուան Մատան ու Ֆեռնանդո Տորեսը, ովքեր ազգային թիմի կազմում դարձել են աշխարհի չեմպիոն, իսկ Տորեսը նաև Եվրոպայի չեմպիոն:

Մրցավարը
Վերջին տարիներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչներն անցնում են առանց մրցավարական սկանդալների: Այսօրվա մրցավեճը սպասարկելու է պորտուգալացի Պեդրու Պրոենսան, ով ֆուտբոլից ազատ ժամանակ աշխատում է որպես տնտեսագետ և երբեք աչքի չի ընկել աղմկահարույց դեպքերով:

Պորտուգալացին մինչ այս նման կարևոր հանդիպումներ չի վարել, սակայն «Բավարիային» մրցավարը շատ լավ է ծանոթ: Պրոենսան Մյունխենում երկու անգամ վարել է Չեմպիոնների լիգայի հանդիպում ու երկուսում էլ «Բավարիան» սեփական հարկի տակ պարտվել է (2010թ. «Բորդոյին», 2011թ.` «Ինտերին»):

Պրոենսան այն մրցավարներից է, ով դեղին քարտերի հարցում ժլատություն չի ցուցաբերում ու միջինը 5 անգամ զգուշացնում է խաղացողներին: Միաժամանակ, Պրոենսան հազվադեպ է կարմիր քարտի արժանացնում ֆուտբոլիստներին:

Արդյունավետ ֆուտբոլ
Եվրագավաթներում թիմերը մրցել են միայն 2 անգամ: 2005թ. այսօրվա եզրափակչի մասնակիցների մասնակցությամբ քառորդ եզրափակիչի երկու հանդիպումներում 11 դարպասի գրավում արձանագրվեց: Առաջին խաղում 4:2 հաշվով հաղթեց «Չելսին», իսկ պատասխան մրցավեճում գերմանացիներն առավելության հասան 3:2 հաշվով ու դուրս մնացին հետագա պայքարից:

Այսօրվա մրցավեճում ևս սպասվում է գոլառատ խաղ, քանի որ թիմերը բաց ֆուտբոլ են դավանում, իսկ առանցքային պաշտպանների բացակայությունը միայն կարող է նպաստել գոլերի առկայությանը:

Լոնդոնցիները վերջին 10 խաղերում 18 գոլ են խփել ու 12 գնդակ ընդունել: «Բավարիան» էլ 16 անգամ է գրավել մրցակիցների դարպասը, իսկ սեփականը ընդունել 11 գոլ:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 12:03. Պիտակ` , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. «Բավարիա»-«Չելսի» խաղին ընդառաջ

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :