English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


YouTube-ում տեղի են ունենում նոր փոփոխություններ

YouTube-ում տեղի են ունենում նոր փոփոխություններ
YouTube-ում հերթական փոփոխություններն են սպասվում: Նոր փոփոխությունների արդյունքում փոխվելու է ինչպես կայքի ինտերֆեյսը, այնպես էլ վիդեոնվագարկիչը: Առաջին հերթին կայքի դիզայնը ավելի պարզ տեսք կստանա: Կայքում հիմնական գույնը մոխրագույնի և սևի փոխարեն դառնալու է սպիտակը:
Վիդեոյի անվանումը և հեղինակի անունը կտեղադրվեն ոչ թե վիդեոյի վերևում, այլ նրա ներքևի հատվածում:
Չնայած այն բանին, որ այս նոր ինտերֆեյսը դեռ ծրագրավորման փուլում է, այն կարելի է փորձարկել: Դրա համար պետք է բացել youtube.com կայքը Chrome, Firefox, Opera կամ Internet Explorer բրաուզերների միջոցով, այնուհետև կատարել ներքևում նշված քայլերը.
Բացում ենք բրաուզերում՝ ծրագրավորողների համար նախատեսված բաժինը և տեղադրում ներքևի կոդը («Ctrl+Shift+J» Chrome-ի դեպքում, «Ctrl+Shift+K» Firefox-ի դեպքում, Opera-ի դեպքում սեղմում ենք «Ctrl+Shift+I», իսկ   Internet Explorer-ի համար սեղմում ենք F12 կոճակը).
document.cookie="VISITOR_INFO1_LIVE=nH7tBenIlCs; path=/; domain=.youtube.com";window.location.reload();
Կոդը ավելացնելուց հետո սեղմեք ENTER և թարմացրեք էջը:
Եթե ցանկանում եք վերադարձնել կայքի նախկին ինտերֆեյսը, ապա կատարեք նույն քայլերը և ավելացրեք հետևյալ կոդը.
document.cookie="VISITOR_INFO1_LIVE=; path=/; domain=.youtube.com";window.location.reload();
Նմանատիպ նյութեր-YouTube -ն փորձարկել է իր նոր ինտերֆեյսը

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 12:56. Պիտակ` , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. YouTube-ում տեղի են ունենում նոր փոփոխություններ

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :