English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Ինչպես արագ ջնջել հաղորդագրությունները Facebook-ում

Ինչպես արագ ջնջել հաղորդագրությունները Facebook-ում
Եթե չգիտեք, ապա ասեմ, որ Facebook-ում հաղորդագրությունները ջնջելը այնքան էլ հեշտ գործ չի, քանի որ այն պահպանում է հաղորդագրությունների ողջ արխիվը:
Հաղորդագրությունները ջնջելու համար պետք է նախ բացել տվյալ էջը և ընտրել բոլոր այն հաղորդագրությունները, որոնք ցանկանում եք ջնջել:
Բայց ի՞նչ անել, երբ այդ հաղորդագրությունների թիվը շատ մեծ է:
Այս հարցի պատասխանը հանդիսանում է Chrome բրաուզերի համար նախատեսված Facebook Fast Delete Messages հավելումը: Հավելումը թույլ է տալիս մկնիկի մեկ սեղմումով ջնջել բոլոր հաղորդագրությունները:
Ինչպես ջնջել հաղորդագրությունները Facebook-ում (դանդաղ և հոգնեցնող տարբերակ).
Դուք կարող եք բացել հաղորդագրությունների ցանկը և դրանք ամբողջությամբ ուղարկել արխիվ, սակայն դրանից հետո հաղորդագրությունները չեն ջնջվում, այլ հեռանում են ժամանակավորապես և հաջորդ իսկ հաղորդագրության հետ, կրկին հայտնվում են:
Անվերադարձ ջնջելու համար պետք է բացել յուրաքանչյուր հաղորդագրություն և սեղմել «Действия» կոճակը, որից հետո՝ «Удалить сообщения»: Կհայտնվի հաղորդագրությունների ողջ ցանկը, որտեղից կարող եք ընտրել այն հաղորդագրությունները, որոնք ցանկանում եք ջնջել, կամ ուղղակի սեղմեք «Удалить все» ամբողջությամբ ջնջելու համար:
Առավել արագ և հարմարավետ տարբերակ.
Հաղորդագրությունները հեշտ կառավարելու համար, պետք է նախ բրաուզերում ավելացնել Facebook Fast Delete Messages հավելումը:
Տեղադրումից հետո այն ակտիվանում է ավտոմատ կերպով: Այժմ, երբ ցանկանում եք ջնջել բոլոր հաղորդագրությունները, բացում եք հաղորդագրության էջը և այնտեղ տեսնում եք երկու նոր կոճակներ.
մեկը վերևում տեղադրված գործիքների բաժնում, իսկ մյուսը՝ կարմիր գույնով նշված: Սեղմեք նրանց վրա անվերադարձ ջնջելու համար: 

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 15:24. Պիտակ` , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Ինչպես արագ ջնջել հաղորդագրությունները Facebook-ում

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :