Իսկ Դուք գիտեի՞ք...
Պարզվում է «HOLLYWOOD»-ի նշանը, անշարժ գույքի գովազդի նշան է:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
«HOLLYWOOD» հուշարձանը, որը համարվում է ԱՄՆ-ի՝ Կալիֆորնիայի խորհրդանիշներից մեկը, տեղադրված է Հոլիվուդյան բլուրների վրա և գտնվում է Լոս-Անջելես քաղաքում: Հուշարձանը գտնվում է Գրիֆֆիտ-Պարկ այգում՝ Mount Lee լեռան վրա, որի բարձրությունը 491 մ է:
Հուշարձանը կառուցվել է 1923թ.: Սկզբնական շրջանում հուշարձանը բաղկացած է եղել 13 տառից և ունեցել է հետևյալ տեսքը՝«HOLLYWOODLAND»: Այս արտահայտությունը ծառայել է անշարժ գույքի գովազդի և տների վաճառքի համար: Յուրաքանչյուր տառի բարձրությունը 15 մ է, իսկ լայնությունը 9 մետր:
Կանխատեսվել է, որ նշանը այնտեղ կմնա ընդամենը մի քանի տարի, սակայն հետագայում այն դառնում է աշխարհահռչակ և ամերիկյան կինոստուդիայի հիմնական խորհրդանիշը:
Ստեղծման օրվանից հուշարձանը կրել է մի շարք փոփոխություններ, ինչպես նաև ենթարկվել է բազմաթիվ հարցակումների:
- 1932 թվականի սեպտեմբեր ամսին դերասանուհի Peg Entwistle-ը ինքնասպանություն է գործել, իրեն նետելով «H» տառից:
- 1940թվականին հուշարձանի պաշտոնական պահապան Albert Coffee-ն ավտովթարի է ենթարկվել բախվելով «H» տառին:
- 1949 թվականին հուշարձանը վերականգնվել է, սակայն այս անգամ նշանից հանվել է «LAND» վերջավորթյունը:
Չնայած վերականգնմանը նշանը հաճախակի է քանդվել և վերջնական արդյունքում առաջին «O» տառը վերափոխվել է և վերածվել է «u» տառի: 1978 թ. ամերիկյան երաժիշտ Էլիս Կուպերին հուշարձանի վերականգնման համար հաջողվում է հավաքել 250 000 $, ինչի արդյունքում փոխվում է տառերի չափսերը՝ 13,7 մ բարձրություն և 11,8 մ լայնություն: Բացումը տեղի է ունեցել 1978թ. նոյեմբերի 14-ին:
Հուշարձանը վերջին անգամ վերանորոգվել է 2005թ-ին:
Վերջում նաև ավելացնեմ, որ հուշարձանի անվտանգությունը պահպանելու համար այն ամբողջությամբ պատված է ազդնշանային համակարգով:
Նյութի հեղինակ` Hayk,
գլեվել է` 22:34.
Պիտակ`
Հետաքրքիր նորություններ,
Նորություններ,
Փաստեր
.
Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0