English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


Facebook-ի գաղտնաբառը կարող եք վերականգնել ընկերների միջոցով

Ամենաշատ տրվող հարցերից մեկը՝ Ինչպե՞ս վերականգնել Facebook-ի գաղտնաբառը:
Այս հարցը տվողների մեծ մասը, իհարկե, կա՛մ ընտերել է այնքան բարդ գաղտնաբառ, որը չի կարողանում մտաբերել, կա՛մ գաղտնաբառը շատ պարզ է եղել և այն գողացել են:
Հետո սկսվում է այսպես ասած «Паника»-ն, նույն ինքը՝ խուճապը:
-«Վա՜յ, ես մոռացել եմ գաղտնաբառս, ի՞նչ անեմ»:
-«Ես չեն հիշում իմ ծածկանունը կամ գաղտնաբառը, չգիտեմ ինչ անել, օգնե՜ք»:

Սակայն ամենաբարդ դեպքը այն է, երբ գողացվում է էջը, և կարծես թե հնարավորություն չկա այն ետ բերելու:
Իհարկե, «հրաշագործ» Ցուկենբերգը սկսել է մտածել նաև այդ մասին և Facebook -ը արդեն սկսել է փորձարկել գաղտնաբառը վերականգնելու նոր եղանակ:
Trusted Friends կամ «Հավատարիմ ընկերենր» նոր ֆունկցիան հնարավորություն է տալիս մարդկանց վերականգնել իրենց գաղտանաբառը, իրենց իսկ ընկերների միջոցով:Այս եղանակը տարբերվում է նախկին եղանակներից (էլ-փոտի միջոցով, բջջային հեռախոսի միջոցով և այլն): Ընկերների միջոցով վերականգնումը տեղի է ունենում հետևյալ կերպ:
Եթե կորցրել եք ձեր էջը, ապա Facebook -ը առաջարկում է վերականգնելու մի քանի եղանակներ, որոնցից մեկը վերականգնումն է ընկերների միջոցով:
Դուք ընտրում եք 5 ամենամոտ ընկերներին, որոնց ուղարկվում է ժամանակավոր գաղտնաբառ և այն կարող եք օգտագործել էջը վերականգնելու համար:
Նշեմ նաև, որ այս ֆունկցիան դեռ բոլոր էջերում չի հայտնվել և որոշ ժամանակ հետո նոր հասանելի կլինի Facebook -ի բոլոր օգտվողներին:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 23:34. Պիտակ` , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. Facebook-ի գաղտնաբառը կարող եք վերականգնել ընկերների միջոցով

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :