English Russian French
Որոնում...

Բաժանորդագրվել բլոգում
Ունե՞ք հետաքրքիր նյութ կամ նկար...

Featured

Videos


iPiccy – հետաքրքիր կայք, նկարների հետ աշխատելու համար


Այն մարդկանց համար, ովքեր հաճախ են աշխատում նկարների հետ ստեղծվել է շատ հետաքրքիր և պարզ կայք՝ iPiccy, որի միջոցով կարող եք փոփոխություններ անել նկարների հետ: Կայքը իր մեջ պարունակում է նաև տարրեր «Photoshop»-ից: Իմ կարծիքով սա լավագույնն է  իր մրցակից կայքերից:
Այս կայքը չի պահանջում գրանցում և աշխատում է բացարձակ անվճար: Որպեսզի սկսեք աշխատանքը պետք է այցելեք այստեղ  և սեղմեք Start editing կոճակը:
Մուտք գործելուց հետո օգտվողին առաջարկվում է մի քանի տարբերակ նկարները մուտքագրելու համար՝ համակարգչից վերբեռնում, նկարի հղման միջոցով, տեսախցիկի միջոցով: Բացի այդ նաև կարող եք նկարել նկարներ ձեր իսկ ձեռքով:

Վերևում տեղադրված մենյուն առաջարկում է նկարը փոփոխելու տարբեր եղանակներ՝editor (նկարների պտտում, չափսերի փոփոխում և այլն), effects (առավել օգտագործվող էֆեկտներ), text (տեքստի մուտքագրում) և painter (նկարչական գործիքներ):
Երբ ընտրում եք ցանկալի բաժինը, ձախ անկյունում բացվում է փոքրիկ պատուհան, որտեղ կարող եք մտցնել ձեր ցանկալի փոփոխությունները:
Արդեն պատրաստի նկարները կարող եք պահպանել՝  JPG, PNG, TIFF կամ  BMP ֆորմատներով: Նաև կարող եք ստանալ նկարի URL հասցեն :

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին:
Նյութի հեղինակ` Hayk, գլեվել է` 13:10. Պիտակ` , , , , . Գրանցվեք և ստացեք նոր գրառումները էլ. փոստի միջոցով RSS 2.0

0 коммент. iPiccy – հետաքրքիր կայք, նկարների հետ աշխատելու համար

Մեկնաբանել

Նորություններ

Վերջին մեկնաբանությունները

Նյութեր

Copyright© 2012-2013. Այլ կայքերում կ ամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger- ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին :